Բաքուն իր օդուժի կառավարումն ամբողջությամբ փոխանցել է Թուրքիային: Բաքուն, իր հերթին, Թուրքիայից ստացված արգելված զենք է օգտագործում: Այս մասին հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Ընդ որում, խորհրդարանականը նշեց, որ Բաքուն արգելել է օտարերկրյա լրատվամիջոցների աշխատանքն իր տարածքում: «Միայն թուրք լրագրողներին է թույլատրվել լուսաբանել իրադարձությունները, ովքեր առաջինն էին հայտնել պատերազմի բռնկման մասին: Ադրբեջանը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ ներկայացված ռազմական տեխնիկա է օգտագործում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գոյություն ունեցող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային միջոցների եւ օդուժի կիրառմամբ հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:





























