Եվրոպայի մի շարք երկրներում կարող են չեղյալ հայտարարել ավիաչվերթները Իսլանդիայում Գրիմսվոտն հրաբխի ժայթքման պատճառով:
Ենթադրաբար, փոփոխությունները վերաբերելու են Բրեմեն, Համբուրգ, թերեւս Բեռլին քաղաքներին: Սահմանափակումներ կլինեն Դանիայում, Նորվեգիայում եւ Շվեդիայում: Երեկ հայտարարվել էր մոտ 500 չվերթ չեղյալ հայտարարելու մասին:
Մայիսի 22-ին Իսլանդիայում սկսել էր ժայթքել Գրիմսվոտն հրաբուխը: Հրաբուխը 20 կմ բարձրությամբ ծխի ամպ էր ստեղծել, ինչից հետո ավիահաղորդակցությունը Իսլանդիայում ժամանակավորապես փակվել էր:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Գրիմսվոտնի մոխրի ամպը չի հասնի Հայաստանին եւ չի ազդի չվերթների վրա:




























