Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Իռլանդիայի հավաքականը 5:0 հաշվով պարտության է մատնել հյուսիսիռլանդացիներին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգերի գավաթի խաղարկության շրջանակում: Այդ մրցաշարին մասնակցում են բրիտանական չորս հավաքականներ` Իռլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը: Մայիսի 29-ին իռլանդացիների մրցակիցը կլինի Շոտլանդիայի հավաքականը, իսկ հունիսի 4-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Տրապատոնիի թիմը կմրցի մակեդոնացիների հետ: