Վիլնյուսի քաղաքապետ Արթուրաս Զոուկասը հայտնվել է հիվանդանոցում`սրտի անբավարարություն աշխտորոշմամբ, նա գտնվում է վերակենդանացման բաժնում:

Քաղաքապետի կինը հայտնել է, որ հոսպիտալացման պատճառը թունավորումն է, սակայն հայտնի չէ, թե ինչից է թունավորվել քաղաքապետը: Delfi կայքի տվյալներով, Զոուկասը սրտի խնդիրներով մի քանի անգամ դիմել է բժիշկներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հիվանդանոցում է նաեւ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը: Նա իրեն վատ էր զգացել Ռիգայի մարաթոնի ժամանակ: Որոշ տվյալներով, քաղաքապետը ջերմային հարված է ստացել: Ներկայումս նա միացված է արհեստական շնչառության համակարգին: Առաջիկայում Ուշակովին կարող են տեղափոխել Գերմանիա` բուժման: