Մայիսի 25-ի գիշերը մի քանի տորնադոներ են մոլեգնել Օկլահոմա նահանգում: Արդյունքում զոհվել է չորս մարդ, վիրավորվել են մի քանի երեխաներ: Associated Press-ի փոխանցմամբ, Քանզաս նահանգում մահացել են 6 մարդ:

Միեւնույն ժամանակ, Ջոփլին քաղաքում մահացածների թիվը հասել է 124-ի:

Մոտ 750 մարդ գտնվում են հիվանդանոցներում: 1500 բնակիչներ անհետ կորած են համարվում: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները` փլատակների տակից եւս 19 մարդու հանելով: