Աշխարհի դոլարային միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է 10.2 տրիլիոն դոլարի: Սա նոր ռեկորդ է 2017 թվականից ի վեր, երբ նրանց կարողությունը հավասար էր 8.9 տրիլիոն դոլարի, նշվում է PwC խորհրդատվական ընկերության զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2020-ի հուլիսի վերջի դրությամբ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է 10.2 տրիլիոն դոլարի` հասնելով նոր առավելագույնի V-անման դինամիկայից հետո: Այս մակարդակը գերազանցում է նախորդ 8.9 տրիլիոն դոլարը 2017-ի վերջին [աճը 19.1%]: Այժմ աշխարհում կա 2118 միլիարդատեր, 2017-ի 2158-ի փոխարեն », - ասվում է զեկույցում:
2019-ի վերջին միլիարդատերերի կարողությունը մոտ 8 տրիլիոն դոլար էր, 2018-ի վերջին` 8.5 տրլն դոլար: Ռուսաստանում հուլիսի վերջին կար 102 միլիարդատեր` 467.6 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ, մեկ տարի առաջ նրանք հարյուրն էին` 388.9 միլիարդ դոլար կարողությամբ:
Վերլուծաբանները նշում են, որ միլիարդատերերի կարողությունը վերջին տասնամյակի մեծ մասում անկախ ոլորտից աճել է, բայց վերջին երկու տարվա ընթացքում առաջատար էին նրանք, ովքեր իրենց բիզնեսի մոդելներում կենտրոնացել են տեխնոլոգիաների վրա, եւ համավարակը միայն մեծացրել է այդ խզումը:
Այդպես, 2018 թվականից ի վեր ՏՏ ոլորտում աշխատող միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 42.5 տոկոսով եւ կազմել 1.8 տրիլիոն դոլար, ինչին նպաստել է տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ աճը: Բացի այդ, առողջապահության ոլորտում միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 50.3 տոկոսով եւ կազմել 658.6 տրիլիոն դոլար, ինչին նպաստել են դեղերի նոր մշակումները եւ նորամուծություններն ախտորոշման ոլորտում, ինչպես նաեւ կորոնավիրուսի բուժման վերջերս հայտնված միջոցները (ստանդարտ վերլուծության ժամանակահատվածը երկարացվել էր` որոնավիրուսի ազդեցությունը հաշվի առնելու համար):
Համավարակի դեմ պայքարի համար 209 միլիարդատեր շուրջ 7.2 միլիարդ դոլար է ծախսել ֆինանսական նվիրատվությունների, արդյունաբերական ապրանքների եւ սարքավորումների եւ այլ միջոցների վրա: Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում բարեգործության զարգացած մշակույթի շնորհիվ հարուստ մարդիկ ավելի շատ են նվիրատվություն կատարել, քան այլ երկրներում (գրեթե 4.6 տրիլիոն դոլար): Նվիրատվությունների ցուցանիշով Չինաստանը երկրորդ տեղում է (678.8 մլն դոլար): Սակայն այս թվերը կարող են չափազանցված լինել ԱՄՆ-ում նվիրատվությունների գումարների բացահայտման մշակույթի պատճառով, ասում են վերլուծաբանները:
2020-ի առաջին մի քանի ամիսներին համավարակը խիստ դանդաղեցրել է համաշխարհային տնտեսության աճը: Փետրվարին եւ մարտին մի քանի շաբաթվա ընթացքում միլիարդատերերի կարողությունը կրճատվել էր 564 տրիլիոն դոլարով կամ 6.6 տոկոսով` 2019-ի եւ 2020-ի սկզբի համեմատ, 2020-ի ապրիլի 7-ի դրությամբ` 8 տրիլիոն դոլարով: Միլիարդատերերի թիվը կրճատվել է 43-ով` հասնելով 2058-ի:





























