Մոսկվայի արեւմուտքում պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել են երկու դեռահասներ: Մոտոցիկլետով վթարի են ենթարկվել ազգությամբ հայ եւ ադրբեջանցի երկու անչափահասներ:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, Suzuki մակնիշի մոտոցիկլետը մայիսի 25-ի գիշերը Բելովեժյան փողոցի վրա բախվել է Nissan մեքենային, որը դուրս էր գալիս բակից: Վթարի արդյունքում մոտոցիկլետի վարորդը մահացել է տեղում, իսկ ուղեւորը` հիվանդանոցում: Մոտոցիկլետի վարորդը 17-ամյա ադրբեջանցին էր, իսկ ուղեւորը` Հայաստանի 15-ամյա  քաղաքացի:

Քննության ընթացքում պարզվել է, որ մոտոցիկլետը գողացած է եղել: