Թբիլիսիի երիտասարդ բնակիչ Բոբբի Բրաունը պահանջում է օրինականացնել մարիխուանան` Վրաստանի մայրաքաղաքում «Ժողովրդական ժողովի» բողոքի ակցիայի ժամանակ:

«Բրաունը չի թաքցնում, որ մարիխուանայի սիրահար է: Բայց նրա խնդիրն այն է, որ իր թուլությունների իրացումից հետո չի կարող վճարել օրենքով նախատեսված տուգանքը: Ոսւտի որոշել է մասնակցել բողոքի ակցիային եւ իր պահանջները ներկայացնել»,- հայտնում է «Գրուզիա online»-ը:

Սակայն, կարծելով, որ դա սադրանք է, ակցիայի մասնակիցները դաժանաբար ծեծել են Բրաունին:

Նշենք, որ այսօր շարունակվել է արմատական ընդդիմության բողոքի ակցիան: Վաղը Ռուսթավելիի հրապարակում ռազմական շքերթ է կայանալու, եւ ընդդիմությունը մտադիր է ձախողել այն: