WBA WIBF վարկածներով կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի 51 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պատրաստվում է իր տիտղոսների հաջորդ պաշտպանությունն անցկացնել հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը ռինգում նա կհանդիպի WIBF վարկածով չեմպիոն, գերմանուհի Յուլիա Սահինի հետ։

Նշենք, որ Սյուզիի համա դա կլինի WBA-ի տիտղոսի 11-րդ եւ WIBF-ի 8-րդ պաշտպանությունը։ Հայ մարզիկն իր վերջին պաշտպանությունն անց է կացրել 2009 թվականի հուլիսի 4-ին արգենտինուհի Քերոլին Մարսելե Գուտիերես Գայտեի դեմ։ Այն ժամանակ Կենտիկյանը հաղթանակ էր տարել բոլոր մրցավարների միաձայն որոշմամբ։