Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) ծառայողները մայիսի 24-ի առավոտյան բերման են ենթարկել կավատության մեջ մեղադրվող 31-ամյա Կարինե Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թվականին շահադիտական նպատակով պոռնկությամբ զբաղվելու մեջ է ներգրավել երեք կանանց՝ միջնորդելով սեռական հարաբերությունների մեջ մտնել տարբեր քաղաքացիների հետ եւ յուրաքանչյուր միջնորդության համար պահանջել եւ ստացել է 5.000-ից 15.000-ական դրամ:

Կատարվում է քննություն: