Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում մայիսի 24-ին հաղորդում է ստացվել, որ կոտրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու ապակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Վրաստանի քաղաքացի, 34-ամյա Ռոլանդ Ա.-ն դիտավորյալ կոտրել է եկեղեցու պատուհանի ապակին:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:



























