Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման մտադիր է առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել Լիբիա` Մուամար Քադաֆիի հետ քննարկելու հակամարտության դադարեցման հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով, ՀԱՀ-ն ու Թուրքիան ցանկանում են Քադաֆիին իշխանությունից հրաժարվելու հնարավոր տարբերակներ առաջարկել` որպես հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր պայման:



























