Իշխող «Իմ քայլը» դաշինքը շատ ավելի մեծ ավանդ է ունեցել հաղթանակին հասնելու գործում, քան աշխատավարձերի ու պարգեւավճարների զուտ փոխանցումներն են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ընդ որում՝ ստեղծված իրավիճակում հարցի նման դրվածքը նա տեղին չհամարեց։
«Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն, որ Հիմնադրամը վայելում է ամբողջ աշխարհի վիթխարի աջակցությունը»,- նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հիթիռա-ականանետային միջոցներ եւ ավիացիա՝ հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։





























