Ազգային ժողովում ներկայացնելով համաներման մասին հայտարարությունը՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին ներկայացրել է հանցագործությունների այն տեսակները, որոնց վրա համաներում չի տարածվի։
Նրա խոսքով, համաներումը չի տարածվի այն անձանց վրա, ովքեր պատիժը կրելու ժամանակ կանխամտածված կերպով խախտել են սահմանված կարգուկանոնը, ում պատժաչափերն այլ համաներման ժամանակ կրճատվել են։ Համաներումը չի տարածվի նաեւ կրկնահանցագործների եւ կանխամտածված հանցագործություններ կատարածների վրա։ Համաներում չի շնորհվի առանձնակի ծանրության հանցանք կատարածների եւ անձանց, ովքեր չեն փոխհատուցել հասցված նյութական վնասը։



























