Հրաբխային մոխրի ամպը, որ Եվրոպայում հայտնվել էր իսլանդական Գրիմսվոտն հրաբխի ժայթքամն արդյունքում, ցրվում է, հաղորդում է «Ազատություն» ռադիակայանը` վկայակոչելով Ավիադիսպետչերների եվրոպական ասոցիացիան:
Այդուհանդերձ, Գերմանիայում եւ Սկանդինավյան երկրներում այսօր չեղյալ են հայտարարվելու մոտ 700 ավիաչվերթներ:
Օդային հաղորդակցությունը ամբողջությամբ կվերականգնվի վաղը` մայիսի 26-ին:
Իսլանդական հրաբխագետների տվյալներով, Գրիմսվոտնի ժայթքումն այսօր առավոտյան գործնականում դադարել է:
Մայիսի 22-ին Իսլանդիայում սկսվել էր Գրիմսվոտն (Մռայլ ջրեր) հրաբխի ժայթքումը: Հրաբուխը մինչեւ 20 բարձրությամբ ծուխ էր նետում, ինչի պատճառով Իսլանդիայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր:




























