Հայաստանի խորհրդարանը հետաձգել է համաներման քվեարկությունը մինչեւ մայիսի 26-ը, որպեսզի լրամշակի պատգամավորների առաջարկների հիման վրա:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե բարձր է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` համաներում հայտարարելու մասին: Աբրահամյանը նկատել է, որ սա թվով 9-րդ համաներումն է, բայց իր ընդգրկմամբ եւ տարածմամբ աննախադեպ է:
«Այս համաներումը միաժամանակ եւ մարդասիրական է, եւ քաղաքական կարեւոր քայլ, որը աննախադեպ նշանակություն կունենա ներքաղաքական դաշտի համար»,- հայտարարել է Աբրահամյանը` հավելելով, որ տվյալ համատեքստում նախաձեռնությամբ գնահատականը բացառապես դրական է, իսկ համաներումը թույլ կտա մեղմել ներքաղաքական իրավիճակը:
Ընդ որում, նա կոչ է արել համաներումը չխառնել անհիմն մեղմության հետ, որը կարող է հանգեցնել ամենաթողության եւ անարխիայի:




























