Շվեյցարիայի  Քրիստոնեա֊ժողովրդական կուսակցության պատգամավորը բոյկոտում է SOCAR ադրբեջանական խոշոր նավթային ընկերության գործընկեր լցակայանները, քանի որ այն պատերազմի քարոզչություն է իրականացնում։ Այս մասին ծավալուն հոդված է գրել Blick-ը։

Քննադատության է ենթարկվել նաև շվեյցարական խոշորագույն  մանրածախ վաճառք իրականացնող Migros ընկերությունը՝ SOCAR-ի հետ իր  համատեղ լցակայանների պատճառով, քանի որ վերոնշյալ նավթային ընկերությունը համացանցում ակնհայտ պատերազմական քարոզչություն է իրականացնում։ ՔԺԿ պատգամավոր Սթեֆան Մյուլլեր-Ալթերմաթը դրան արձագանքել է բոյկոտով։

Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Միգրոսը բիզնես է վարում պատերազմ հրահրողների հետ»

Շվեյցարիայի  Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության պատգամավորը բոյկոտում է SOCAR ադրբեջանական խոշոր նավթային ընկերության գործընկեր լցակայանները, քանի որ այն պատերազմի քարոզչություն է իրականացնում։

Քննադատության է ենթարկվել նաև շվեյցարական խոշորագույն  մանրածախ վաճառք իրականացնող Migros ընկերությունը՝ SOCAR-ի հետ իր  համատեղ լցակայանների պատճառով, քանի որ նավթային ընկերությունը համացանցում ակնհայտ պատերազմական քարոզչություն է իրականացնում։

ՔԺԿ պատգամավոր Սթեֆան Մյուլլեր-Ալթերմաթը դրան արձագանքում է բոյկոտով։

Առաջ շարժվող տանկեր, ծածանվող դրոշ, իսկ առաջին պլանում SOCAR ընկերության տարբերանշանը։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն, որը Շվեյցարիայում գրեթե  200 լցակայան է շահագործում, սոցիալական հարթակում պատերազմական քարոզչություն  է իրականացնում։ «Նավթագործերը պայքարում են մայր հայրենիքի համար», գրում է ընկերությունը Facebook -ում։ «Մենք հպարտանում ենք ճակատում գտնվող մեր աշխատակիցներով և նախանձում  նրանց»։  Գրությանը հաջորդում է Ղարաբաղը Ադրբեջան է հեշթեգը։

Հայաստանի  և Ադրբեջանի  միջև  Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմը սեպտեմբերի վերջին նորից  բռնկվեց։ Արդեն  30 տարի  նման հուժկու մարտեր չէին եղել։ Հարյուրավոր մարդիկ  են  զոհվում, տասնյակ հազարավորները' տեղահանվում են։

Migros-ի գործընկերը պատերազմ սանձազերծող է

SOCAR- ի պատերազմական քարոզչությունը ստվեր է գցում նաև Migros-ի վրա, քանի որ շվեյցարական  մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունը պայմանգրային կապեր ունի SOCAR-ի հետ. ընկերության անվանումը առաջացել է   «State Oil Company of Azerbaijan Republic» հապավումից։ Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը 2012 թվականից սկսած Migros -ի արտոնյալ գործընկերն է և իրականացնում է  Migrolino խանութների աշխատանքը լցակայաններում։

Այն որ Migros-ի գործընկերից մեկը ակնհայտ պատերազմի քարոզչություն է վարում, ընդհանրապես անընդունելի  է  ՔԺԿ պատգամավոր Սթեֆան Մյուլլեր-Ալթերմաթի համար (44տարեկան)։ «Migros-ը աշխատում է պատերազմ սանձազերծողի հետ»,- քննադատում է նա։ «Երբ ես  Migrollino-ից շոկոլադի սալիկ եմ գնում, այդ գումարի մի մասը  հոսում է դեպի այս պատերազմ։ Այդպես չպետք է  լինի։ Migros ընկերությունը պետք է արձագանքի»։ Իսկ մինչ այդ Մյուլլեր-Ալթերմաթը բոյկոտում  է նավթային ընկերությունը։ «Ես կտրականապես չեմ  օգտվում SOCAR-ից»։

Migros-ը  պատրաստ է խոսել

Սոլոթուրն քաղաքի  քաղաքական գործիչը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ է և Շվեյցարիայի հայ համայնքի հետ սերտ կապի մեջ է։ 

Ինչ վերաբերում է Migros-ի քննադատությանը, ինչպես ինքն է շեշտում, ինքը նաև  մյուս կողմից է կապված։ Այսպիսով Մյուլլեր-Ալթերմաթը խորհրդարան մուտք գործելու արտոնագրերից մեկը, որոնք պետք է որ բաժանած լինեն խորհրդարանականները, տալիս է Migros-ի լոբբիստներին։

Մյուլլեր-Ալթերմաթը այդ իսկ կերպ ուզում է միջնորդ հանդիսանալ։ Նա Շվեյցարիայի հայկական համայնքի  և Migros֊ի միջև հանդիպում է կազմակերպել, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Migros-ը չի հերքում իր կապը։ Արտահայտած քննադատության առնչությամբ զուտ հայտնում է, որ իրենք ուշադիր  հետևում են Կովկասում տիրող ներկայիս իրավիճակին։ «Ինքնին հասկանալի է, որ Migros-ը առաջնորդվում  է  միայն այն պայմանագրերով, որոնք գտնվում են ազգային  և միջազգային վավերականության ունեցող օրենքների հսկողության ներքո»,- ասում է Migros-ի խոսնակ Մարսել Շլաթերը։

Նաև ՈԻԵՖԱ֊ն է քննադատվում

SOCAR-ի վարած պատերազմական հռետորաբանության պատճառով միայն Migros-ը չէ որ հայտնվել է առաջնագծում։ Ադրբեջանական նավթային ընկերությունը հովանավորում է նաև եվրոպական ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ֊ն։ Վերջինս հասցեին ևս այդ իսկ պատճառով քննադատություններ են հնչեցվել։