Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց։

«Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո»,-գրել է նա։

Տեսանյութում երեւում է, թե ինչ իրավիճակում այս պահին եկեղեցին հրթիռակոծություններից հետո։

Հիշեցնենք, որ եկեղեցին հրթիռակոծվել է եւ երեկ, եւ այսօր։