Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիային կոչ է արել չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Անկարային խնդրել է աջակցել հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շամպանը Թուրքիային կոչ է արել ջանքեր գործադրել հակամարտության ապաէսկալացիայի համար:

«Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը գիտակցում է, որ այդ հակամարտությունը  ռազմական լուծում չունի, եւ որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, եւ որ Մինսկի գործընթացի մեխանիզմը միակ ելքն է այդ հակամարտության կարգավորման համար»,-հավելել է նախարարը: