Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 7 միլիոնի, հաղորդում է Associated Press-ը:
Ընդ որում, վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 73 272 դեպք:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից մահվան 926 դեպքի մասին: Այդպիսով, մահացածների թիվը հասել է 107 416-ի:





























