ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել:

Նրա խոսքով՝ թեստը հանձնել է ուրբաթ օրը: Նա նշել է, որ հստակ արդյունքները չգիտի, սակայն կամ «գտնվում է ստորին սանդղակում, կամ էլ ազատվել է» կորոնավիրուսից:

Նա նաեւ նշել է, որ հերթական թեստը կհանձնի այսօր:

Թրամփը հավելել է, որ պատրաստ է կիսվել իր պլազմայով այլ վարակված պացիենտների հետ, եթե նման խնդրանք լինի: