ԼՂ հարցով մոսկովյան պայմանավորվածությունները տեւական հրադադարի հաստատման առաջին քայլն են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա «ոգեւորող քայլ» է անվանել կրակի դադարեցումը:

«Հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա դադարը պահպանելով մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը»,-նշել է նա:

Քավանոն հույս է հայտնել, որ Մոսկվայում հաջորդ շաբաթ «էլ ավելի ակտիվ» բանակցություններ կսկսվեն: Նրա խոսքով՝ բանակցությունները հնարավոր է կենտրոնացնել ոչ միայն հրադադարի, այլ նաեւ կոնֆլիկտի լուծման վրա:

«Դա մոտ ժամանակներս չի լինի…Շատ դժվար է նման ինտենսիվ ռազմական գործողությունների հետո զիջումային որոշում կայացնել»,-ասել է նախկին համանախագահը: