Մադրիդի Աթլետիկոն ցանկանում է ամեն գնով թիմում պահել արգենտինացի աստղ Սերխիո Ագուերոյին: Աթլետիկոն ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով 6 տարվա պայմանագիր: Այժմ Ագուերոյի աշխատավարձը 6 միլիոն եվրո է:
Ագուերոն հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից ոչ ֆինանսական պատճառներով: Մարադոնայի փեսայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի Ռեալը, հաղորդում է AS-ը:
Աթլետիկոյի հետ Ագուերոյի պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ. հունիսի 30-ին:



























