Մայիսի 26-ին Յալթայում տեղի կունենան ԱՊՀ մասնակից-պետությունների  հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի XVIII, ԵվրԱզԷսի ինտեգրացիոն հանձնաժողովին կից հարկային ծառայությունների ղեկավարների խորհրդի XXVII նիստերը:

Համակարգող խորհրդի նիստին կմասնակցեն 12 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, ինչպես նաեւ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հարկային ծառայությունների ղեկավարները:

Նախատեսվում է քննարկել մինչեւ 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009–2011) իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը: Բացի այդ, քննարկվի ԱՊՀ երկրների միջեւ ապրանքների արտահանման եւ ներմուծման դեպքում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի կիրառման հարցը:

Կքննարկվի նաեւ ԱՊՀ մասնակից-երկրներում հարկային օրենսդրությունում 2011թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների ընթացքը: