Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը Հայաստանի հետ ընտրական եւ Կամերունի հետ ընկերական հանդիպումներին կսկսի նախապատրաստվել մայիսի 30-ին Մոսկվայում: Եվրոպայի առաջնության Ռուսաստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադիոնում, իսկ հունիսի 7-ին Զալցբուրգում ռուսներն ընկերական խաղ կանցկացնեն Կամերունի թիմի հետ:

Ռուսաստանի ֆուտբոլային միության հրապարակած նախապատրաստական ժամանակացույցն այսպիսին է.

30 մայիսի

20.00 (Մոսկվայի ժամանակով). Թիմի հավաք մոսկովյան «Բալչուգ Կեմպինսկի» հյուրանոցում

31 մայիսի

11.00. Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի եւ խաղացողների ասուլիս «Բալչուգ Կեմպինսկի» հյուրանոցի «Ատրիում» դահլիճում:

14.30. Մարզում Ստրելցովի անվան ստադիոնում

1 հունիսի

14.30. Մարզում Ստրելցովի անվան ստադիոնում

2 հունիսի

11.00. Մարզում Ստրելցովի անվան ստադիոնում

15.30. Մեկնում Սանկտ Պետերբուրգ

3 հունիսի

16.40. Դիկ Ադվոկատի ասուլիս «Պետրովսկի» ստադիոնի մամուլի կենտրոնում

17.00. Մարզում «Պետրովսկի» ստադիոնում

4 հունիսի

19.00. Ռուսաստան – Հայաստան հանդիպում. «Պետրովսկի» ստադիոն

5 հունիսի

11.00. Մարզում

15.30. Մեկնում Զալցբուրգ

6 հունիսի

17.00 (տեղական ժամանակ). Մարզում «Red Bull» ստադիոնում

7 հունիսի

19.30 Ռուսաստան – Կամերուն հանդիպում. «Red Bull» ստադիոն