Իսրայելցի Բորիս Գելֆանդը եզրափակիչի վերջին` 6-րդ դասական պարտիայում կարողացավ սպիտակներով առավելության հասնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այսօր, մայիսի 25-ին Կազանում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Հինգ ոչ ոքիներից հետո վերջին պարտիայում Գելֆանդը սպիտակներով 35-րդ քայլում ստիպեց Գրիշչուկին ընդունել պարտությունը: Գելֆանդը հաղթեց 3,5:2,5 հաշվով եւ հաջորդ տարվա ապրիլ մայիս ամիսներին աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կվիճարկի շախմատային թագը:
Կազանում Գելֆանդն առավելության էր հասել նաեւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի եւ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ:




























