Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծավալվող իրադարձությունների արդյունքում մեկ ոստիկան է զոհվել, հայտարարել է Վրաստանի ՆԳՆ վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին: Նա ավելացրել է, որ եւս 19 ոստիկան տուժել է:

Ուտիաշվիլին հայտարարել է, որ ցուցարարները «չեն ենթարկվել ոստիկանների իրավական պահանջին, ուստի ոստիկանությունն ստիպված է եղել ուժ կիրառել»:

«Կազմակերպիչները, լքելով հանրահավքը, մեծ արագությամբ անցնել են մարդկանց զանգվածի միջով:  Արդյունքում զոհվել է մեկ ոստիկան», – ասել է Ուտիաշվիլին:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով` ոստիկանին վրաերթի է ենթարկել  ընդդիմության առաջնորդներից մեկին պատկանող մեքենան այն պահին, երբ նրանք լքում էին Ռուսթավելի պողոտան: Հեռուստաընկերության ենթադրությամբ` մեքնենան կարող էր պատկանել Նինո Բուրջանաձեի ամուսնեւն` Բադրի Բիցաձեին:

Միջադեպի տեսաձայնգրությունը ցուցադրվել է վրացական հեռուստաալիքներով: