Եգիպտոսը մայիսի 27-ին կբացի Գազայի հատվածի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը` այդպիսով դադարեցնելով 2007թ-ից  գործող շրջափակումը:

Մայիսի 27-ից «Ռաֆահ» անցակետն  ամեն օր, բացի ուրբաթ եւ տոն օրերից, ժամը 9-21-ը բաց կլինի պաղեստինցիների համար:
Սահմանը հատելիս բոլոր տարիքի կանանց համար չեղյալ է համարվելու պարտադիր վիզային ռեժիմը, այն չի գործի նաեւ 18-40 տարեկան տղամարդկանց համար, գրում է Gazeta.ru-ն:

«Ռաֆահը» միակ սահմանապահ կետն է, որը հնարավորություն է տալիս  մտել Գազայի հատված` շրջանցելով Իսրայելը:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը` խոսելով 1967թ. սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մերժել էր  այդ առաջարկը: Ավելի ուշ, ԱՄՆ նախագահը ճշգրտել էր դիրքորոշումը` պարզաբանելով, որ իր առաջարկության հիմնական իմաստն այն էր, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները ստիպված կլինեն տարածքներ փոխանակել, քանի որ նախկին սահմաններին վերադառնալը հնարավոր չէ: