Մայիսի 25-ի երեկոյան ԱՄՆ քաղաքացին ցած է նետվել Մոսկվայի հյուրանոցներից մեկի 15-րդ հարկից` դրանից առաջ մորթելով իր կնոջը:
35-ամյա ամերիկացի Խուան Գիլյերմո Կարդոնի դին գտել են «Իզմայլովո» հյուրանոցի պատուհանների տակ: Դեպքի վայր ժամանած իրավապահները Կորդոնի համարում գտել էին կնոջ մորթված դին: Ենթադրաբար նա ամերիկացու կինն է, 29-ամյա ռուսաստանցի Աննա Կարդոնը:
Օպերատիվ-քննչական խումբը պարզում է դեպքի հանգամանքները: Միջադեպի պատճառներն առայժմ անհայտ են:




























