Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը գտնվում է ԵՄ երկրների ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Սիլվիա Մայեր-Կաժբիչը:
«Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը` միտված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա ադրբեջանական 1news.az գործակալությանը:




























