Վրացական լրատվամիջոցները շարունակում են այսօր` մայիսի 26-ի գիշերը ընդդիմության ցույցը ցրելու կադրերի ցուցադրումը: Դեպքի վայրից հակասական տեղեկատվություն է ստացվում: Ոստիկանությունը հայտնում է երկու ոստիկանի մահվան մասին, իսկ որոշ լրատվամիջոցներ` մեկ ցուցարարի մահվան մասին:
Ինչպես հայտնում է «Գռուզիա online»-ը, արմատական ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն` ամուսնու Բադրի Բիցաձեի, ինչպես նաեւ ընդդիմության այլ լիդերների հետ, արագ լքել են բողոքի ակցիայի վայրը` ցույցը ցրելուց մի քանի րոպե առաջ: Պարբերականի տվյալներով, Facebook սոցիալական ցանցում քաղաքացիները հատուկ էջ են ստեղծել` «Բուրջանաձեին պետք է կալանավորել» անվանումով:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքի տեսանյութերում երեւում է, թե ինչպես է Բուրջանաձեն հեռանում ցույցի վայրից, ինչպես են ցրում ցույցը եւ ձերբակալում մարդկանց:
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում պետք է կայանա զինվորական շքերթ` նվիրված երկրի անկախության օրվան: Ընդդիմությունը մտադիր էր ձախողել շքերիթ անցկացումը:




























