Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել երկու պետական հաստատությունների մոտ: Նախնական տվյալներով, պայթել են երկու մեքենաներ, որոնք կայանված են եղել Ցզյանսի նահանգի Ֆուժոու քաղաքի դատախազության եւ վարչակազմի շենքերի մոտ: Պայթյունի ալիքը կոտրել է հարեւան շինությունների ապակիները:

Պետական հաստատությունները շրջապատված են իրավապահների կողմից: Չինական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում, թե որքան մարդ է տուժել պայթյուններ արդյունքում, հաղորդում է Agence France-Presse-ը: