Պակիստանում սպանված բեն Լադենի կանայք մշտապես կռվել են եւ նրան, բառացիորեն, մղել խելագարության: Խոսում են, որ երկու ավագ կանայք այժմ անիծում են կրտսեր կնոջը` նրան մեղադրելով «դավաճանության մեջ»: Կրտսեր կինը` 26-ամյա Ամալ Ահմեդ էլ-Սադահը պնդում է, որ հենց ինքն է փակել իր մարմնով Ուսամային, ինչի համար էլ գնդակ է ստացել ոտքին: Ավագ կանայք` 62-ամյա Հաիրա Հուսեյ Սաբիրն ու 54-ամյա Սիհամ Աբդուլլա Հուսեյնը նրան մեղադրում են կեղծիքի մեջ եւ նշում, որ իրենք են եղել կրծքով ամուսնուն փակողները: Ի դեպ, դա է հաստատոմ ամերիկյան հատուկ ուժերի հաշվետվությունը, որում ասված է, թե սենյակում երկու կին է եղել:

Բեն Լադենն ամուսնացել է Ամալի հետ 2000թ.: Որոշումը խոշոր ընտանեկան սկանդալ էր հարուցել: Ուսամայի ընտրությանը հավանություն չէր տվել անգամ սեփական մայրը: Ամալը երկու երեխա է ունեցել Ուսամայից:

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքն ասել է. «Պակիստանցիները կատակում են, որ բեն Լադենն ինքն է զանգել ԿՀՎ եւ խնդրել ազատել իր կանանց սարափելի ներկայությունից»: