Մի քանի րոպե առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի անկախության տոնին նվիրված զինվորական տոնական շքերթ է սկսվել։ Հանդես գալով տոնական ուղերձով՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «չնայած ընդդիմության ձեռնարկած սաբոտաժների` շքերթը կայանում է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի իշխանությունները մայիսի 26-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում դաժանորեն ցրել էին ընդդիմության խաղաղ ցույցը։ Վերջին տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ մեկ ոստիկան եւ մեկ ցուցարար, 37-ը՝ վնասվածքներ են ստացել։ Կան տասնյակ ձերբակալվածներ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ։