Ստամբուլի եվրոպական կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է առնվազն յոթ մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 26-ի առավոտյան Բեշիքթաշ շրջանի Էթիլեր թաղամասում: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները, ոստիկանությունը: Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Trend-ը, վկայակոչելով գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովին, հայտնում է, որ պայթյունը եղել է Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ: Ադրբեջանի քաղաքացիները չեն տուժել:




























