Երեւանում` այսօր` մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Աբովյան փողոցում` Իսահակյանի արձանի հարեւանությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել ոստիկանության պարեկային ծառայությանը պատկանող «Շեւրոլետ» մակնիշի 329 ՈՍ 02 համարանիշի եւ «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի (ՋԻՓ) 50 ՏP 900 համարանիշի մեքենաները:

Բարեբախտաբար, բախման հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան:

Ականատեսները հայտնել են, որ ոստիկանական ավտոմեքենան ազդանշանները միացրած է եղել, երբ «Սուզուկին» մեծ արագությամբ բախվել է ոստիկանական ավտոմեքենային:

Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, նաեւ ՃՈ հետաքննիչը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի