Ադրբեջանը դժվար թե գնա ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման, սակայն այդ երկրի իշխանությունները 2010թ. որոշել են Միսկի խմբի համանախագահներից հնարավորինս շատ կոշտ ճնշումներ կորզել հայկական կողմի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Materik.ru» կայքի օնլայն-ասուլիսում:
Նրա խոսքով, Բաքուն ուզում է բանակցություններից բացառել Լեռնային Ղարաբաղի անկախությունը քննարկելու ցանկացած հնարավորություն: «Ադրբեջանը միտումնավոր սրել է լարվածությունը հրադադարի գոտում: Բացի այդ, Ադրբեջանը բոլոր մակարդակներում դիմել է ռազմական սպառնալիքների եւ առաջին անգամ պերսոնա-նոն-գրատա է հայտարարել մի ամբողջ շարք անձանց, ովքեր բազում անգամներ այցելել են Լեռնային Ղարաբաղ` դիտարկելու ընտրությունները: Դա էյֆորիա է նրանից, որ հայ-թուրքական կարգավորման դեպքում Ադրբեջանին հաջողվել բռնել «աստծո մորուքը», եւ դա կարող է անկախատեսելի հետեւանքների հանգեցնել»,- նշել է Զատուլինը:
Խոսելով Ադրբեջանի նկատմամբ սառը վերաբերմունքի մասին` Զատուլինն ասել է. «Կարծում եմ, Ռուսաստանի իշխանությունների վրա տպավորություն թողեց Wikileaks կայքի հրապարակումները: Կարծում եմ` մենք վերադառնում ենք կարգավորման նախկին ժամանակներ»,- ասել է Զատուլինը:




























