2006-2007թթ. աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է, որ դեմ է շախմատում համակարգչային տեխնոլոգիաների կիրառմանը: Գրոսմայստերը նշել է, որ հատուկ համակարգչային ծրարգերի օգնությամբ սկզբնախաղի քայլերի հաշվարկը զրկում է շախմատն ինտրիգայից: -Միտումը ակնհայտ է, հատկապես այն մրցաշարերում, որոնց բոլորը լավ պատրաստված են: Դա ժամանակակից շախմատի հիմնախնդիրն է: Համակարգչային ծրագրերը զրկում են ստեղծագործական բովանդակությունից սկզբնախաղը, որը համարվում էր հարուստ եւ երկար տարիներ խաղացվում էր: Դա տխուր է: Ցանկալի է շախմատ խաղալ, ոչ թե մրցել վերլուծության խորությամբ: Սակայն եթե ուզում ես արդյունք ունենալ` ստիպված ես զբաղվել այդպիսի բութ աշխատանքով: Ես առաջինը կողմ կլինեմ, եթե այսօր արգելեին բոլոր համակարգչային ծրագրերը – Կրամնիկի խոսքը մեջբերում է Սովսպորտը: