Ընդդիմադիր «Ազգային ժողովի»՝ Թբիլիսիի խորհրդարանի առջեւ տեղի ունեցած եւ անցած գիշեր ցրված ցույցից հետո մեղադրանք է առաջադրվել շուրջ 90 մարդու, հայտնել է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին։
Նրանց մեծ մասին երկամսյա վարչական ազատազրկում է տրվել, մի շարք դեպքերում քրեական գործեր են հարուցվել։
Նրա խոսքով, ձերբակալվածների թվում ակցիայի կազմակերպիչներ չկան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի իշխանությունները մայիսի 26-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում դաժանորեն ցրել էին ընդդիմության խաղաղ ցույցը։ Վերջին տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ մեկ ոստիկան եւ մեկ ցուցարար, 37-ը՝ վնասվածքներ են ստացել։ Կան տասնյակ ձերբակալվածներ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ։
Մի քանի րոպե առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի անկախության տոնին նվիրված զինվորական տոնական շքերթ է սկսվել։ Հանդես գալով տոնական ուղերձով՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «շքերթը կայանում է՝ չնայած ընդդիմության ձեռնարկած սաբոտաժների»։




























