Մադրիդի Ռեալի նոր մարզական տնօրեն կլինի Զինեդին Զիդանը: Ֆրանսիացին կստանձնի պաշտոնանկ արված Խորխե Վալդանոյի պարտականությունները: Վալդանոն լուրջ տարաձայնություններ ուներ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Զիդանն այժմ զբաղեցնում է ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է Marca-ն: