Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ` ՌԴ վարչապետի Նովո Օգարյովոյի նստավայրում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի քան երեք ժամ տեւած կաբինետային քննարկումներից հետո նրանք դուրս են եկել եւ զրույցը շարունակել զբոսնելով:

Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ մանրամասներ բացահայտել հանդիպման ընթացքի մասին, նաեւ այն մասին,թ ե ումն է եղել հանդիպման նախաձեռնությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը երեկ` մայիսի 25-ին արդեն վերադարձել է Հայաստան: