Համաներումը կտարածվի 2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա։ Մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Նախարարը նաեւ նշեց, որ համաներմամբ բանտարկյալներն ազատ կարձակվեն մինչեւ  սեպտեմբերի 21-ը։ Խոսելով այն մասին, թե համեներումը ե՞րբ կմտնի ուժի մեջ, Թովմասյանը պարզաբանեց, որ խորհրդարանի կողմից այդ որոշման ընդունումից 24 ժամ հետո։

Նախարարը նաեւ ընդգծեց, որ բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն հնարավորինս արագ։ «Ես անձամբ կհետեւեմ, որ նրանց ազատ արձակումը կոռուպցիոն ռիսկերի պատճառով չհետաձգվի» ,- հավաստիացրեց Թովմասյանը։