ԵՄ-ին երբեք չեն հրավիրել միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան:
«ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է նրա աշխատանքը»,- ասել նա:
Կոբիան նաեւ նկատել է, որ ԵՄ-ն ցանկանում է օգտակար լինել եւ «ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում անել ուժերի ներածին չափով»:
Նշենք, որ մայիսի 25-ին ներկայացվել է «Հարեւանության եվրոպական լրամշակված քաղաքականություն» զեկույցը: Այնտեղ ասվում է սառեցված հակամարտությունների կարգավորմանը ԵՄ-ի ներգրավվածությունն ուժգնացնելու անհրաժեշտությունը:




























