2010 թվականը կարելի է բնութագրել աստիճանական տնտեսական վերականգնման տարի: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրա Սարգսյանը` ներկայացնելով 2010թ. բյուջեի կատարողականը:

Նա նկատել է, որ 2010-ին կառավարությունն աշխատել է միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու տրամաբանությամբ, ինչի արդյունքն է եղել 2,1 տոկոս աճը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաշվետու տարում կառավարությունը շեշտը դրել է ենթակառուցվածքների զարգացման եւ բիզնես-միջավայրի բարելավման վրա:

Խոսելով 2010թ. ցուցանիշների մասին` վարչապետը նշել է, թե բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2009թ.: