ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գլխավոր մրցավար է նշանակել հունգարացի Վիկտոր Կոշոյին: Բարսելոնա - Մանչեսթեր Յունայթեդ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Լոնդոնում: Սկիզբը` Երեւանի ժամանոկվ 23:45-ին:

Կոշոյին 35 տարեկան է, միջազգային ֆուտբոլում 2001 թվականից է եւ անցկացրել է ՈւԵՖԱ-ի ավելի քան 60 հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում հունգարացին սպասարկել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի Վալենսիա - Մանչեսթեր Յունայթեդ եւ 1/8-րդ եզրափակիչի Ինտեր - Բավարիա հանդիպումները: 2010-ին Կոշոյին եղել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Գերմանիա - Իսպանիա հանդիպման գլխավոր մրցավարը, հաղորդում է UEFA.com-ը: