Հայաստանյան պաշտոնյաներն ամեն հարմար առիթով հայտարարում են, թե Երեւանն իր ենթակառուցվածքներով արդեն եվրոպական քաղաք է, իսկ իրենք անում են ամեն ինչ երեւանցիների կյանքը հարմարավետ դարձնելու համար: Եւ ամեն անգամ փոքրիկ մի անձրեւ կամ բնության այլ տարերք գալիս է հօդս ցնդեցնելու պաշտոնյաների հայտարարությունները:

Երեւանում քիչ առաջ տեղացած կարկուտն ու ուժեղ անձրեւը կրկին հեղեղել են Երեւանի փողոցները՝ անասելի անհարմարություններ պատճառելով երեւանցիներին, որ ստիպված են կեղտաջրերի հաղթահարման կուրսեր անցնել՝ փողոցն անցնելու համար:

Նույն իրավիճակն է նորակառույց փողոցներում եւ ավտոճանապարհներում: Թերեւս, շինարարները «մոռացել են» ջրահեռացման համակարգ կառուցել, մինչդեռ միլիոնավոր դոլարներ էին քամուն տալիս նեղլիկ այդ ճանապարհը սարքելու համար