Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի «Ադամանդե լիգայի» Հռոմի փուլի 100 մետր վազքում հաղթել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլթը: 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիրը մրցաշրջանը սկսել է 9,91 վայրկյան արդյունքով: Երկրորդ տեղը գրավել է Ասաֆա Փաուելը` 9,93: Ֆրանսիացի Քրիսթոֆ Լեմեթրը 10,00 վայրկյան արդյունքով երրորդն է հասել վերջնագիծ:
Հիշեցնենք, որ Բոլթին պատկանող 100 մետր վազքի աշխարհի ռեկորդը 9,58 վայրկյան է:
Ի դեպ, Բոլթը վաղը, մայիսի 28-ին Լոնդոնում ներկա է լինելու Չեմպիոնների լիգայի Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ եզրափակիչին: Նա Յունայթեդի երկրպագու է:




























