Հոլանդիայում գտնող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հոլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Դավութօղլուն նշել է, որ գործընկերոջ հետ անցկացրած հանդիպման օրակարգում եղել Թուրքիայի քաղաքականությունը՝ հարեւանների հետ մերձեցման եւ հարաբերությունների զարգացման առումով։ Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Հոլանդիայի ԱԳ նախարարը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ սկսված մերձեցման գործընթացին։ Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ներառի Ադրբեջանի շահերին վնասող քայլեր։