Տեղացած հորդառատ անձրեւներից առաջացած սելավաջրերը մայիսի 26-ին քանդել են Լոռու մարզի Ձորագետ գյուղի գյուղամիջյան ճանապարհները, ողողել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը` դարձնելով դժվար անցանելի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ սելավաջրերի հոսքը դադարել է, վնասվել են գյուղամիջյան ճանապարհները, իսկ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով: ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացվում են «Լոռու ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:
Ժամը 18.00-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն անցանելի է:



























