Աշխարհի ամենաբարձրահասակ բասկետբոլիստուհիներից մեկը` լեհ Մալգոժատա Դիդեկը մահացել է Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում: Մեկ շաբաթ առաջ նա կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք` սրտի կանգով: Մի քանի օր նա անցկացրել էր կոմայում: Փրկել մարզուհու կյանքը չի հաջողվել: Նա առիթմիա ուներ: 2008-ին մարզական կարիերան ավարտած հայտնի մարզուհին ամուսնու եւ երկու երեխաների հետ ապրում էր Ավստրալիայում: Ապրիլի 28-ին Դիդեկը նշել էր 37-ամյակը:

Դիդեկը 1999-ին Լեհաստանի թիմի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ռուսաստանի առաջնություններում: ԱՄՆ-ում հանդես եկած տարիներին նա լիգայի ամենաբարձրահասակ մարզուհին էր` 213 սմ, հաղորդում է Newsru-ն: